ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան-հիմնադրամի գիտական և ուսանողական խորհուրդներից ստացվել են համապատասխան գրություններ` ուսանողական խորհուրդների կանոնադրության վերաբերյալ:
Հայ իրականության մեջ իրենց նշանակալի դերն ունեցած անհատներին մեր հարգանքը, մեծարումը, նրանց հիշատակին մեր խոնարհումը շարունակական պահելը պատիվ է նրանց հիշողներիս համար:
«Մրցանակները ոչ միայն գրողին են պետք, այլև ընթերցողին, որովհետև վերջինս, տեսնելով, թե ինչ մրցանակներ է ստացել տվյալ գրողը, ինչ գրքեր են լույս տեսել, միտվում է ճանաչելու գրողին, կարդալու այդ գրքերը»:
Այստեղ դրության տերը վարորդն է, ավելի ստույգ՝ վարորդի անվան տակ ղեկը «ժառանգած» փողոցայինը։ Այո, մայրաքաղաքի տրանսպորտը (բացառությամբ տրոլեյբուսն ու մետրոպոլիտենը) բարեփոխվում է, ավտոբուսներն արդեն իշխում են ուղեգծերում և կարծես թե ժամանակն է անհոգ շունչ քաշելու։
Ժողովրդական ստուգաբանությամբ` Բալու է կոչվել շրջակայքում շատ բալենիներ ունենալու պատճառով։ Գտնվում է Հայկական Տավրոս լեռնաշղթայի հյուսիսային ստորոտին, Դերսիմի հարավային ծայրագավառում, Արածանիի (Արևելյան Եփրատ) ստորին հոսանքի աջ ափին։ Շրջակայքում կան պղնձի (և գունավոր այլ մետաղների) ու քարածխի հանքեր։
Մենք, իհարկե, արդեն սովորել ենք, որ ՉԺՀ-ն կանոնավորապես առաջատար դիրքեր է նվաճում ամենատարբեր և նույնիսկ անսպասելի ոլորտներում։ Ահա և վերջերս պարզվեց, որ վերջին տարիներին Չինաստանը դարձել է գինու՝ աշխարհի խոշորագույն սպառողներից, ինչպիսիք են Իտալիան և Ֆրանսիան։
Օպերային թատրոնում սկանդալային իրավիճակ է: Պատճառը Անտոնիո Կոնսալեսի չկայացած համերգն է: Համերգի կազմակերպիչները փաստում են, որ ստեղծված վիճակի պատճառը Կոնսալեսի և թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի միջև լարվածություն է եղել, իսկ ավելի ճիշտ` Դուրգարյանի «դիտավորյալ» պահվածքը:
Փետրվարի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների երեք ուսանողներին` Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Երվանդ Մկրտչյանին, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողուհի Անի Գինոսյանին և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողուհի Անի Երեմյանին, ովքեր ուսման ընթացքում ցուցաբերած իրենց բարձր առաջադիմության համար օրեր առաջ արժանացել էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից սահմանված «Հայրապետական կրթաթոշակին»:
Փետրվարի 19-ից «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի «Սպի» ֆիլմը: Նախնական տեղեկություններով՝ հանդիսատեսի դատին կհանձնվի նաև Գարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիբյանի «1915» հոգեբանական թրիլլերը: Այս մասին «Իրատես de facto»-ին տեղեկացրեց կինոթատրոնի մենեջեր Անահիտ Խաչատրյանը։
Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում խոսել հզորների կողմից աշխարհի վերաբաժանման մասին և այդ տեսանկյունից փորձել գնահատել Սի Ծինփինի, Պուտինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը Չինաստանում, դեռ շատ վաղաժամ է տարբեր նկատառումներով...